ՌԴ ԱԳՆ-ն Նեթանյահուին մեղադրել է Ռուսաստանի հասցեին ստեր տարածելու մեջ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ռուսաստանի հասցեին կեղծ հայտարարություններ տարածելու մեջ։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ ընտրությունների նախաշեմին Նեթանյահուն նախընտրել է Ռուսաստանի հասցեին հրապարակային մեղադրանքներ հնչեցնել՝ համապատասխան ոլորտային երկխոսության փոխարեն։