Բեռնում...
Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
08-09-2026 11:33 | Մամուլի տեսություն

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Բիշքեկյան հանդիպումը ցույց է տվել՝ Ռուսաստանը դիվանագիտական ձևակերպումներից անցել է կտրուկ քայլերի՝ Հայաստանի իշխանություններին առաջարկելով հստակ կողմնորոշվել։ Ըստ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրների, ՌԴ-ում կարծում են, որ Փաշինյանը ռուսական շուկայի բացման խնդրանքով փորձում է ժամանակ շահել՝ խուսափելով 2-3 տարի հանրաքվեից և ապա կտրուկ խզելով կապերը Մոսկվայի հետ։

Օրաթերթի տեղեկություններով, Ռուսաստանը դիտարկում է առավել կոշտ քաղաքականություն Հայաստանի հանդեպ։ Հնարավոր են Հայաստանից արտահանման արգելք, ՌԴ-ում աշխատող բազմաթիվ ՀՀ քաղաքացիների արտաքսում, տրանսֆերտների ու տրանսպորտային հաղորդակցությունների սահմանափակում, ինչպես նաև էներգակիրների, մասնավորապես գազի, թանկացում։