Բեռնում...
Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի անհատական ԵԱ-ի առաջատարներից է
13-04-2026 14:52 | Լուրեր

Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի անհատական ԵԱ-ի առաջատարներից է

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Առաջնությունում կայացել 5-րդ խաղափուլը: Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց և այժմ ունի 4.5 միավոր: նա կիսում է 1-6-րդ հորիզոնականները:

Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանն ունեն 4 միավոր:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն ունի 3.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Արթուր Դավթյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ունի 15 մասնակից: Առաջնությունը կավարտվի ապրիլի 19-ին:

Աղբյուր՝ AntiFake.am