Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը նիկոլական է և բացարձակ տարբերություն չկա քոչարյանականների և նիկոլականների միջև. երկուսն էլ թիրախավորում են ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին
Ժորա Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես երիտասարդ եմ և ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
Ես, իմ կուսակից ընկերների հետ անշահախնդիր պայքարել եմ փողոցում նիկոլի ու նրա դավաճանական իշխանության դեմ , այն մարդկանց կողքին , ովքեր պաշտպանում են այն դատավորին , ով ինձ կալանավորելու որոշում է տվել։
Այո՛, խոսքս Ալեքսանդր Կոչուբաևի մասին է , ով պաշտպանելու է նիկոլի հրահանգները կատարած դատավոր Արտուշ Գաբրիելյանի շահերը։
Հիմա ես կարո՞ղ եմ փաստով արձանագրել , որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը նիկոլական է և բացարձակ տարբերություն չկա քոչարյանականների և նիկոլականների միջև , այդ իսկ պատճառով էլ երկուսն էլ թիրախավորում են ՀՀԿ-ին և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Սիրելի հայրենակիցներ, որպես պայքարող և գաղափարի համար ձերբակալված երիտասարդ կոչ եմ անում Ձեզ նիկոլի և նրա իշխանության դեմ պայքարում կանգնել իրական ընդդիմադիր ուժի՝ ՀՀԿ-ի կողքին , որովհետև ինչպես Ձեզ , այնպես էլ ինձ մեր կողքին պայքարողները խաբել են»:
Աղբյուր՝ AntiFake.am