ՀՀԿ-ն նախաձեռնում է ակցիա՝ ի պաշտպանություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցների
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ,
Վաղը ժամը 11:30-ին Ազգային Ժողովի շենքի մոտ (Բաղրամյան փողոցի մուտք) Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախաձեռնում է ակցիա՝ ի պաշտպանություն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում նստած մեր հայրենակիցների։
Ակցիան կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի ԱԺ այցի կապակցությամբ։
Հրավիրում ենք ձեզ բարձրաձայնելու մեր հավաքական ձայնն՝ ի պաշտպանություն քաղաքական հետապնդումների ենթարկվող մեր բոլոր հայրենակիցների, ինչպես նաեւ լրատվամիջոցներին՝ ակցիան լուսաբանելու համար։
Ազատությո’ւն քաղբանտարկյալներին»։
Աղբյուր՝ AntiFake.am