Բեռնում...
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են անցկացրել 84-ը 84-ի դիմաց ձևաչափով
14-08-2025 14:02 | Վերլուծություն

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են անցկացրել 84-ը 84-ի դիմաց ձևաչափով

Ռուսաստանն օգոստոսի 14-ին ուկրաինական գերությունից վերադարձրել է 84 զինծառայողի, որի դիմաց վերադարձրել է Ուկրաինայի զինված ուժերի նույնքան ռազմագերու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունում հայտարարել են, որ ռուսաստանցի զինծառայողները ներկայում գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։