Բեռնում...
Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»
15-05-2026 12:40 | Մամուլի տեսություն

Ռուսաստանը հայ խոպանչիների համար խնդիրներ է ստեղծել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ միայն հռետորաբանությունն է օր-օրի կոշտանում, այլեւ գործնական քայլեր են դրանց հետեւում։

Մեզ պատմեցին, որ հայ տնտեսվարողների նկատմամբ խոչընդոտներ ստեղծելուց բացի, արդեն քանի օր է՝ արգելք է առաջանում Լարսով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։

Խոսակցական լեզվով ասած՝ խոպանչիներն արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս, ոմանց Լարսից անգամ հետ են ուղարկել։