Ռուսաստանը երբեք չի հրաժարվել եվրոպական երկրների հետ հարաբերությունները վերականգնելուց․ Պուտին
Ռուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից և վերականգնումից։ Այս մասին Անվտանգության խորհրդի անդամների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով, Ռուսաստանի հարաբերությունները եվրոպական երկրների հետ ճգնաժամի մեջ են, և դա Մոսկվայի մեղքը չէ. «Եվրոպական ճգնաժամը ծագել է ինչպես նախորդ ամերիկյան վարչակազմի, այնպես էլ մի շարք առաջատար եվրոպական երկրների պատճառով։ Մոսկվան երբեք չի հրաժարվել Եվրոպայի հետ հարաբերությունները վերականգնելու գաղափարից»։
Պուտինը նշել է, որ Ուկրաինայում Արևմուտքի կողմից հովանավորվող հեղաշրջումը ողբերգական իրադարձությունների ամբողջ շղթայի պատճառն էր. «Հենց նրանք էին, ովքեր աջակցեցին Ուկրաինայում հեղաշրջմանը, և սա առաջացրեց ողբերգական իրադարձությունների ամբողջ շղթան, որը շարունակվում է մինչ օրս», – ընդգծել է նա։
Աղբյուր՝ AntiFake.am