ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում՝ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Կոպիրկինը նախկինում կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք՝ ԵՄ-ի հետ Հայաստանի ղեկավարության մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։
«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում», -ասել է Զախարովան։