Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը գրում է․
«Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում:
Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝
բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը
Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»։
Աղբյուր՝ AntiFake.am