Բեռնում...
Se. 2, ep. 5. Ես «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
05-12-2025 11:10 | Կարծիք

Se. 2, ep. 5. Ես «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնել Արշակ սրբազանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Տեղեկացա Արշակ Սրբազանի դեմ նիկոլական մտքի թռիչքով կարված «քրգործի» մասին։ Ճիշտն ասած, մինչև ամբողջական տեղեկատվություն ստանալը մտածում էի, որ ռեժիմի պարագլուխը Սրբազանի «գրպանը պլան է գցել», բայց հետո հասկացա, որ ռեժիմի անճարակության աստիճանը վերոգրյալից անդին է։ Արշակ Սրբազանին, փաստորեն, մեղադրում են մեկ ուրիշի «գրպանը պլան գցելու» մեջ։ Չգիտեմ՝ ի՞նչ կարելի է ասել այս զավեշտի մասին, բայց կարծում եմ, որ նմանատիպ անորակ երևակայություն կարող է ծնվել միայն ծանր թմրանյութերի ազդեցության տակ։

Ինչևէ, ինչպես ասում են, եթե ես «հետույք» ասելով «խուլիգանություն եմ կատարել», ապա Արշակ Սրբազանն էլ «պլան է գցել» ինչ-որ մեկի գրպանը. նվազագույնն այս երկու դրվագի իսկության համոզմունքը կկիսի Մասիս Մելքոնյանը, որը խիստ պատահականորեն նշանակվել է նաև Սրբազանին կալանավորող դատավոր։

Սա է մերօրյա իրականությունը՝ քաղաքական ռեժիմը՝ այլասերված, իրավական բլոկը՝ կամակատար, իսկ դատական իշխանությունը՝ իշխանազրկված։

Ինչևէ, իմ ամբողջական զորակցությունն եմ հայտնում Սրբազանին՝ վստահ լինելով, որ այս փորձությունն էլ կհաղթահարի իր համոզմունքներով և հավաքտի անսպառ պաշարով։

Աստված օգնական, Սրբազան հայր։

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ, 04.12.2025թ.»։