Բեռնում...
Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին
14-01-2026 23:51 | Լուրեր

Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի ընթացքին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ մամուլի ծառայությունիղ:

Այցի ընթացքում ներկա էին նաև Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ ՄԳ Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը և խորհրդի անդամներ Տարոն Մարգարյանը և Աղասի Ինանցը։

Այցի ընթացքում նրանք նախ հետևեցին շվեյցարական մրցաշարի խաղերին, որոնց այս տարի մասնակցում են 630 պատանի շախմատիստներ՝ Երևանից և մարզերից, ապա՝ շրջանային մրցաշարին, որի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հնդկաստանի և Մոլդովայի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի և գրոսմայստերի նորմաների համար։