USS Abraham Lincoln ավիակիրի մի քանի զինվորներ փորձել են ցատկել ծովը
Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիր նավի մի քանի նավաստիներ փորձել են ցատկել ջուրը ձգձգվող ծառայության համար։ Այդ մասին հաղորդում է Military Times-ը՝ հղում անելով զինվորականների ընտանիքներին։
«USS Abraham Lincoln նավի մի քանի նավաստիներ փորձել են ցատկել ջուրը երկարատև հերթապահության հետևանքով», -հաղորդում է պարբերականը։
Military Times-ի համաձայն, ավիակիր նավի վրա տեղակայված է մոտ 5000 նավաստի և ծովային հետևակային, որոնք այնտեղ են մոտ ութ ամիս՝ սկսած 2025 թվականի նոյեմբերի 21-ից։ Տեղակայումը սկզբնապես նախատեսված էր ավարտել մայիսին, բայց անորոշ ժամանակով երկարաձգվեց։ USS Abraham Lincoln նավը Մերձավոր Արևելքում է հունվարից՝ Իրանի դեմ ԱՄՆ գործողության շրջանակներում։
Աննաբել Լոմայի խոսքով՝ իր ամուսինը, որը փորձել է ցատկել ջուրը, ուժասպառ է եղել տեղակայման մի քանի երկարաձգումներից հետո։ Նա նշել է, որ դժվար է եղել կապ հաստատել նրա հետ։ Դպրոցական աշակերտուհի Շելբի Սանդերսը, որի մայրը նույնպես ծառայում է USS Abraham Lincoln նավի վրա, նույնպես հայտնել է հաղորդակցման դժվարությունների մասին։ Նա հավելել է, որ մոր հաղորդագրությունները հուսահատության զգացում են հաղորդում։ Մանուել Գևարան կրկնել է նրա կարծիքը՝ նկատելով հոգնածություն իր նավաստի որդու ձայնում իրենց վերջին զրույցի ժամանակ։ Նա հավելեց, որ որդին մտահոգված էր նավի կենսապայմաններով, այդ թվում՝ սնունդով և հիդիենայի խնդիրներով։