Բեռնում...
Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն․ Սպուտնիկ Արմենիա
11-10-2026 15:50 | Լուրեր

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն․ Սպուտնիկ Արմենիա

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված կնոջը կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից, այս մասին SputnikArmenia-ին հայտնեց նրա քույրը ՝ Արփի Ավետիսյանը։

Նրա խոսքով ՝ Ավետիսյանը ներկայումս չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և գտնվում է հուզական ծանր վիճակում։ Այժմ նրա վիճակը կայունացել է մետաղական կոնստրուկցիաների օգնությամբ։

«Անին չի կարողանում ոտքը շարժել, լուրջ ցավեր ունի և չի կարողանում անգամ տեղից վեր կենալ», – նշեց քույրը։ Անիի որդու մատների վիրահատությունից հետո ձեռքը գիպսի մեջ է։

Աղբյուր՝ SputnikArmenia