Բեռնում...
Շնորհակալություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հյուրընկալության, բաց ու երկար զրույցի համար. «Իմնեմնիմի»-ի աջակից
24-09-2026 14:29 | Կարծիք

Շնորհակալություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հյուրընկալության, բաց ու երկար զրույցի համար. «Իմնեմնիմի»-ի աջակից

Ակտիվիստ, «Իմնեմնիմի»-ի աջակից Սյուզաննա Խաչիկյանը գրել է․

«Երբ գաղափարի շուրջ սկսում են հավաքվել մարդիկ, հասկանում ես, որ արդեն պարզապես աջակիցներ չենք։ Աստիճանաբար ձևավորվում է գաղափարակիցների թիմ, որոնք պատրաստ են ոչ միայն խոսել, այլ նաև միասին աշխատել ու պայքարել։

«Իմնեմնիմիի» քիչ-քիչ ձևավորվող թիմով հնարավորություն ունեցանք հանդիպելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ավելի քան չորս ժամ զրուցել ենք գրեթե ամեն ինչից։ Հարցերը շատ էին՝ անցյալից, այսօրվա Հայաստանից, մեր սխալներից, կորուստներից, արտաքին և ներքին քաղաքականությունից։ Եվ ամենակարևորը՝ ոչ մի հարց չմնաց անպատասխան։ Նախագահը համբերատար պատասխանեց բոլոր հարցերին, պատմեց դրվագներ ու շատ հետաքրքիր պատմություններ։ Զրույցն անմիջական էր, անկեղծ ու շատ մարդկային։

Նման հանդիպումներից հետո մի բան ավելի հստակ ես հասկանում։ Մեր պայքարը իմաստ ունի, երբ կողքիդ մարդիկ կան, որոնք նույն մտահոգությունն ունեն, նույն հարցերն են տալիս և պատրաստ են իրենց բաժին պատասխանատվությունը վերցնել։

Իսկ երբ այդ մարդկանց շրջանակը գնալով մեծանում է, արդեն ձևավորվում է ուժ։

Շնորհակալություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հյուրընկալության, բաց ու երկար զրույցի համար։

Առանձնահատուկ շնորհակալություն Նարեկ Սամսոնյանին այս հանդիպումը կազմակերպելու համար։

Մենք դեռ ձևավորվում ենք ու ամեն նոր գաղափարակիցով ավելի ենք համոզվում՝ այս ճանապարհը միայնակ անցնելու ճանապարհ չէ»։

Աղբյուր՝ AntiFake.am