Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի ռազմավարական համաձայնագիրը՝ Թուրքիայի դեմ
Ըստ հունական մամուլի՝ Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի հարաբերությունները բարձրացվում են նոր ռազմավարական մակարդակի։ Նիկոսիայում կողմերի միջև ստորագրվել է համատեղ գործողության ծրագիր և Աթենք-Երուսաղեմ համագործակցության ծրագիր։ Թուրքական աղբյուրն այդ համաձայնագիրը որակել է որպես Թուրքիայի դեմ ռազմավարական համաձայնագիր։
2026-ի ռազմական նոր համագործակցության ծրագիրը ներառում է հակաօդային պաշտպանության սարքեր, էլեկտրոնային պատերազմ, համատեղ վարժանքներ և հրթիռային նորագույն համակարգեր:
Այդ համաձայնագրից հետո ակնկալվում է, որ տվյալ երկրները կստանան լիակատար գերիշխանություն և վաղ նախազգուշացման առավելություն Էվրոս գետից մինչև Մերձավոր Արևելք ձգվող տարածաշրջանում։ Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները կմասնակցեն Հունաստանում կայանալիք միջազգային «İniochos» օդային զորավարժություններին: Հունաստանը նաև նախատեսում է մասնակցել Իսրայելի գլխավորած «Noble Dina 2026» զորավարժություններին` ֆրեգատներով, սուզանավերով և կործանիչներով: