Բեռնում...
Տ. Աբրահամ արքեպիսկոպոսը ազատ է կացուցվել Վայոց Ձորի թեմի առաջնորդի պաշտոնից
16-03-2026 17:49 | Լուրեր

Տ. Աբրահամ արքեպիսկոպոսը ազատ է կացուցվել Վայոց Ձորի թեմի առաջնորդի պաշտոնից

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։

Աղբյուր՝ AntiFake.am