Բեռնում...
Ձեր շնորհիվ երեկ ինձ համար մի քիչ քաղցրացավ մեզ հետապնդող դառը իրականությունը․ Աշոտյան
26-07-2025 13:09 | Վերլուծություն

Ձեր շնորհիվ երեկ ինձ համար մի քիչ քաղցրացավ մեզ հետապնդող դառը իրականությունը․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը կալանավայրից շնորհակալություն է հայտնել իր ծննդյան տարեդարձի շնորհավորանքներին․

«Սիրելի ընկերներ, ծանոթ եւ անծանոթ մարդիկ,

Շնորհակալ եմ ձեր մաղթանքների, շնորհավորանքների, ընկերության, ուշադրության եւ կարոտի համար։

Ձեր շնորհիվ երեկ ինձ համար մի քիչ քաղցրացավ մեզ հետապնդող դառը իրականությունը։

Ինչպես դեռ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մենախցից եմ գրել, ես շարունակելու եմ տեսնել ոչ թե լույսը փակող ճաղավանդակը, այլ ճաղերի հետեւում շողացող արեւը։
Երեկ այդ արեւը դուք էիք։

Ուզում եմ ձեր ճառագած ջերմության մի մասը փոխանցել այս պահին քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր բանտարկյալներին։

Հարգանքով,
Ձեր Արմեն։

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը»։

Աղբյուր՝ AntiFake.am