Բեռնում...
Հացադուլի 15 օրերը բավականին սուր հետևանքներ են առաջացրել Նարեկի առողջության համար. Տիգրան Աբրահամյան
25-01-2026 23:36 | Կարծիք

Հացադուլի 15 օրերը բավականին սուր հետևանքներ են առաջացրել Նարեկի առողջության համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպեցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի և Նարեկ Սամսոնյանի հետ:

Նարեկը դեռ բարդ վերականգնողական փուլ է անցնում, իսկ հացադուլի 15 օրերը բավականին սուր հետևանքներ են առաջացրել նրա առողջության համար, ինչը վերացնելը դեռ ժամանակ է պահանջում:

Միքայել Սրբազանն էլ իր ինտելեկտի ու հարուստ փորձառության պայմաններում, մշտապես խորը և բովանդակային խոսույթի մեջ է, որում իր անձնական կյանքը լրիվ երկրորդական դերում է, իսկ ողջ միտքն ու ուշադրությունը երկրում և Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մեջ է:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Աղբյուր՝ AntiFake.am