Բեռնում...
Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերը հանգեցնում են խնդիրների գյուղատնտեսության ոլորտում
28-07-2026 19:43 | Կարծիք

Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերը հանգեցնում են խնդիրների գյուղատնտեսության ոլորտում

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Հայաստանն իր ընտրությունը կատարել է 1991-ի սեպտեմբերի 21-ին եւ մեր պարտքն է հավատարիմ մնալ այդ ընտրությանը։

Վերջին շրջանում հաճախ է հրապարակ նետվում թեզը, թե որտե՞ղ է Հայաստանի ապագան։
Ավելին. կատաղի պայքար է ծավալվում ԵՄ ու ԵԱՏՄ ջատագովների միջեւ։

Հարկ է նշել, որ ցանկացած ընտրություն ինքնանպատակ լինել չի կարող։
Այն պետք է բխի ՀՀ պետական ու ազգային շահերըց ելնելով։
ԵՄ- մասին…
ԵՄ-ում ՀՀ-ի անդամությանը ոչ սպասող կա ու ոչ էլ՝ առաջարկող։
ԵՄ -ն նույնիսկ ՀՀ-ին ասոցիատիվ անդամության հեռանկար չի խոստացել ու այստեղ ԵՄ մեր գործընկըրները ազնիվ են։

Ուստի ՔՊ-ի կողմից ԱԺ-ում դեպի ԵՄ անդամություն նպատակ հռչակելու քվեարկության իրականացումն ընդամենը քարոզչական փուչիկ էր։
Ի դեպ, այդ պոպուլիստական օրինագծին դեմ է քվեարկել միայն Հանրապետական կուսակցության «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

ԵԱՏՄ-ի մասին..

Ժամանակը ցույց տվեց ,որ ԵԱՏՄ-ին անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք։
Այդ որոշումը սպասարկել է ՀՀ քաղաքացիների շահերը ։

Այսօրվա կառավարիչների արկածախնդրային քայլերն արդեն հանգեցնում են լուրջ խնդիրների գյուղատնտեսության ոլորտում, իսկ արտահանողները կանգնած են անլուծելի թվացող խնդիրների առաջ։

Ու այս ամենն արդյունք է օրվա կառավարիչների չհաշվարկված քայլերի։

Անվտանգային առումով էլ ԵՄ-ն անվտանգային կազմակերպություն չէ ու անվտանգություն արտահանող կառույց չէ, առնվազն այս պահին։

Պետք է նշել, որ տարածաշրջանում լուրջ անվտանգային խաղացող է ՆԱՏՕ -ի անդամ Թուրքիան, որն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է եւ ՀՀ անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք / առնվազն Ադրբեջանին անվերապահ աջակցելու մասով/։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, ու՞ր պետք է գնա։
Մեկն ասում է՝ Արեւմուտք, էն մեկը՝ Արեւելք, էն մյուսն էլ՝ Հյուսիս։
Հայաստանը պետք է մնա իր տեղում։

Իսկ ո՞րն է այդ տեղը։

1991-ի սեպտեմբերի 21- ին հայ ժողովուրդը հանրաքվեով որոշել է Հայաստանի տեղը՝ Անկախ Հայաստանի Հանրապետություն։
Անկախ պետություն ու ոչ թե պլացդարմ, ֆորպոստ կամ վիլայեթ»։

Աղբյուր՝ AntiFake.am