Բեռնում...
Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի Մարկո Ռուբիոյի ներկայությամբ․ Al Jazeera
26-06-2026 23:01 | Լուրեր

Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների համաձայնագիրը հնարավոր է ստորագրվի Մարկո Ռուբիոյի ներկայությամբ․ Al Jazeera

Մոտ ժամանակներս լիբանանա-իսրայելական բանակցությունների շրջանակում նախատեսվում է մտադրությունների մասին հռչակագրի ստորագրում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանավորվածությունների առաջին փուլը, որը ենթադրում է իսրայելական զորքերի դուրսբերում երկու փորձնական գոտիներից։ Նշվում է, որ այդ քայլը կդառնա նախնական փուլ՝ հետագայում Իսրայելի ուժերի ավելի լայնածավալ և փուլային դուրսբերումից առաջ։

Ապագա համաձայնագրի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, սակայն աղբյուրներն ընդգծում են, որ ընթացիկ առաջընթացը կարող է հիմք ծառայել հետագա կարգավորման համար