Բեռնում...
Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է․ պատգամավոր
17-12-2025 16:13 | Կարծիք

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է․ պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանցի պաշտոնյաների բառապաշարը, որոնք նույնիսկ տողատակերում են արտահայտվում, ակնհայտորեն մատնում են առկա իրողություններն (ՀՀ-ի համար վտանգավոր) ու Բաքվի ռեգիոնալ ամբիցիաները:

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին:

Այդ նպատակներում ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի և դրանով է պայմանավարված, որ տարբեր հարցերում ականներ են շարվել/շարվում` սահմանների «ճշգրտումից» մինչև ռազմական հնարավորությունների էական մեծացում:

Սակայն այս պրոցեսի հիմնական հովանավորներն այն երկրներն են, ովքեր ՌԴ-ին, որոշակի դեպքերում` Չինաստանին, զսպելու համար Հայաստանը վերածում են զրոյական գործոնով պետության»:

Աղբյուր՝ AntiFake.am