Բեռնում...
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
21-09-2025 14:09 | Լուրեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևան քաղաքում սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուր՝ AntiFake.am