Օդի ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Երևանում հուլիսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում 12-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։