Բեռնում...
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
19-08-2026 14:55 | Լուրեր

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին երեկոյան, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Աղբյուր՝ AntiFake.am