Բեռնում...
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով
09-07-2025 13:33 | Լուրեր

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Աղբյուր՝ AntiFake.am