Իրանի վրա ամերիկյան հարձակումը կավարտվի առաջիկա շաբաթների ընթացքում․ ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում լավ առաջընթաց կա, ամերիկյան հարձակումը կավարտվի առաջիկա շաբաթների ընթացքում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Գործողությունը ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի կամ նույնիսկ այն գերազանցելով, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինայի համար նախատեսված զենքը օգտագործել Մերձավոր Արևելքում։
Աղբյուր՝ AntiFake.am