AntiFake.am-ի թիմը «Հացադուլ՝ դատական ապօրինության դեմ» խորագրով ակցիա կիրականացնի ԲԴԽ-ի մոտ Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջի և նրա ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի երկարաձգած դատավորի որոշման առնչությամբ
Մամուլի հաղորդագրություն
Վաղը՝ հունվարի 16-ին ժամը 15:00-ին, AntiFake.am-ի թիմը «Հացադուլ՝ դատական ապօրինության դեմ» խորագրով ակցիա կիրականացնի Բարձրագույն դատական խորհրդի մոտ AntiFake.am-ի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջի և նրա ու փոդքասթի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի որոշման առնչությամբ։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը հունվարի 9-ից՝ արդեն 7 օր, անժամկետ հացադուլի մեջ է:
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինի կալանավորված են 63 օր:
ԶԼՄ-ներին խնդրում ենք լուսաբանել ակցիան։ Կանխավ շնորհակալություն։
Մեր համակիրներին հրավիրում ենք ներկա լինել ակցիային ու սատարել հացադուլավոր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին և քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին։