AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, նույնանման նամակ կհանձնվի ԱՄՆ դեսպանության մոտ՝ ԱՄՆ դեսպանին
Մամուլի հաղորդագրություն
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Այնուհետև նույնանման նամակ կհանձնվի ԱՄՆ դեսպանության մոտ՝ ԱՄՆ դեսպանին։
Մեր աջակիցներին հրավիրում ենք մասնակցելու ակցիային:
ԱԶԼՄ-ներին խնդրում ենք լուսաբանել ակցիան։ Կանխավ շնորհակալություն։