Բեռնում...
ՀՅԴ ԳՄ-ն խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը
03-10-2025 19:30 | Լուրեր

ՀՅԴ ԳՄ-ն խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու անօրինական և խայտառակ որոշումը։

Սա ոչ միայն հոգևորականի դեմ իրականացված հաշվեհարդար է, այլև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ ուղղված քաղաքական հարձակում։ Այս վճիռը ևս մեկ ապացույց է, որ գործող իշխանությունը Հայաստանում կառուցում է բռնապետական վարչակարգ, որտեղ դատարանները վերածվում են իշխանության ձեռքին բութ գործիքի։

Վստահ ենք՝ հեռու չէ այս ամենի համար պատասխան տալու ժամանակը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

03.10.2025 թ.