Բեռնում...
Հայ երիտասարդը կյանքի մահվան միջակայքում է հիմա. խնդրանքս է ականջալուր լինել  և բարձրաձայնել այս խնդիրը. Մարտիրոսյան
05-08-2025 17:15 | Կարծիք

Հայ երիտասարդը կյանքի մահվան միջակայքում է հիմա. խնդրանքս է ականջալուր լինել  և բարձրաձայնել այս խնդիրը. Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է. «Մեկ խնդրանք ունեմ բոլորիդ:
Իմ լավ ընկեր Վարազդատ Հարությունյանը հանդիսանալով Աղվան Արշակյանի փաստաբանը տևական ժամանակ է արդեն հանրային իրազեկման շրջանակներում ներկայացնում է «Սրբազան Պայքարի» երիտասարդ աջակից Աղվանի առողջական վիճակի և փաստացի կալանքի անհամատեղելիության հանգամանքերը: Վարազդատը բազմաթիվ անգամներ անդրադարձել է այդ փուչ քրեական հետապնդման իրավական տեսանկյունին, անհիմն մեղադրանքներին և որպես Աղվանի փաստաբան կռիվ է տալիս նրա առողջական վիճակի և փաստացի կյանքի որակի լավարկման համար շեշտելով կալանքի կրման պայմանների և Աղվանի առողջական վիճակի մեղմ ասած վտանգավոր անհամատեղելիությունը:
Հայ երիտասարդը կյանքի մահվան միջակայքում է հիմա: Նրա առողջական վիճակի ծայրահեղ վտանգավորությունը այս համակարգի համար շատ ավելի պակաս նշանակություն ունի քան դատական համակարգի բնուրոկրատաիրավական կարգավորումներն ու պայմանականութունները՝ լինեն դրանք միտումնավոր, թե ոչ:
Խնդրանքս է ականջալուր լինել և բարձրաձայնել այս խնդիրը: Մենք գործ ունենք ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշման բիրտ օրինակի հետ: Մենք գործ ունենք երիտասարդի կյանք փրկելու հետ: Մենք գործ ունենք հիմա բան անելու հետ, որ հետո չզղջանք չարածի համար»:

Աղբյուր՝ AntiFake.am