Բեռնում...
Սամսոնյանի եւ Սաղաթելյանի կալանքը՝ բացահայտ բռնաճնշում. Վելդքեմպ
16-11-2025 13:08 | Լուրեր

Սամսոնյանի եւ Սաղաթելյանի կալանքը՝ բացահայտ բռնաճնշում. Վելդքեմպ

Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության հանրային գործերի տնօրեն Դոկտոր Ժոլ Վելդքեմպը խիստ մտահոգություն հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների աճող խախտումների կապակցությամբ։ Այս մասին գրում է Aravot.am-ը:

Մասնավորաբար, նա հիշատակեց հինգշաբթի «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ձերբակալումն, այնուհետեւ՝ երկամսյա կալանավորման որոշումը։ Նա հեգնանքով արձանագրեց, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել են «խուլիգանության» համար։

«Փաստը, որ անգամ «Աղոթքի նախաճաշի» համար Հայաստանում հավաքված քրիստոնեական աշխարհի մեծածավալ ներկայության պայմաններում հայկական իշխանություններն իրենց իրավունք են վերապահում բռնաճնշման այդպիսի բացահայտ գործողություն իրականացնել, պետք է մտահոգի բոլորիս»,- ասաց Վելդքամպը:

Աղբյուր՝ Aravot.am