Խամենեիի սպանությունը կատարվել է մարդկային բարոյականության բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ։ Այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ուղղված ցավակցական հեռագրում։
«Ընդունեք ցավակցություններս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ»,- ասված է հեռագրում։
«Մեր երկրում այաթոլա Խամենեիին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման և դրանք համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ AntiFake.am