Կատարի վրա հարձակումն Իսրայելի զավթողամոլական քաղաքականության ակնառու վկայություն է. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտել է Իսրայելի հարձակումը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակության վրա Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցությունների ժամանակ։
«ՀԱՄԱՍ-ի պատվիրակության վրա հարձակումը հրադադարի բանակցությունների ժամանակ հստակ ցույց է տալիս, որ Իսրայելը չի ձգտում խաղաղության, այլ շարունակում է պատերազմը։ Այդ հարձակման արդյունքում հրադադարի բանակցություններում միջնորդ Կատարը ավելացվել է այն երկրների ցանկին, որոնց Իսրայելը թիրախավորում է տարածաշրջանում։ ԴԵա Իսրայելի զավթողամոլական քաղաքականության և ահաբեկչությունը որպես պետական քաղաքականություն ընդունելու ակնառու վկայություն է։ Մենք համերաշխություն ենք հայտնում Կատարին՝ իր ինքնիշխանության և անվտանգության դեմ այս նողկալի հարձակման առնչությամբ։ Կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Պաղեստինում և ամբողջ տարածաշրջանում իր շարունակական ագրեսիան դադարեցնելու համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։