Իշխանություններն են մեղավոր, որ երիտասարդները դուրս են եկել փողոց․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի համար մեղադրել է իշխանություններին։
«Իշխանություններն են մեղավոր, որ երիտասարդները դուրս են եկել փողոց բողոքի ցույցերի։ Եթե մեր երիտասարդությունը դուրս է եկել փողոց, ապա մենք ենք մեղավոր, և մենք չենք կարողացել բավարար չափով լուծել նրանց վախերն ու անհանգստությունները»,- ասել է նա։
Աղբյուր՝ AntiFake.am