Բեռնում...
Իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց խնդիրների լուծմամբ․ Իրանի նախագահ
31-01-2026 15:28 | Լուրեր

Իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց խնդիրների լուծմամբ․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծն ու գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim News-ը։Փեզեշքիանի խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Իրանի ոխերիմ թշնամիները, այդ թվում՝ Իսրայելը և նրա արևմտյան հովանավորները, շարունակաբար փորձում են հրահրել և պառակտել երկիրը։

«Նրանք սոցիալական պահանջներն օգտագործելով՝ փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է Իրանի նախագահը։Նա ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց իրական խնդիրների լուծմամբ։«Մենք պարտավոր ենք վերանայել մեր վարքագիծն ու գործողությունները ժողովրդի նկատմամբ, որպեսզի առիթից զրկենք այն չարակամներին, որոնք ձգտում են բողոքի ցույցերը վերածել ատելության խոսքի»,-հավելել է Փեզեշքիանը։