Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի դին
Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
ԶԼՄ-ների տեղեկություներով, դեպքը տեղի է ունեցել Կապանում։
Աղբյուր՝ AntiFake.am