Բեռնում...
Armat Media-ի խուզարկությունը դատարանն ապօրինի է ճանաչել
27-07-2026 15:26 | Լուրեր

Armat Media-ի խուզարկությունը դատարանն ապօրինի է ճանաչել

«Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ընտրությունից երկու օր առաջ Armat Media ներխուժած քննիչների ու ԱԱԾ-ականների ձեռքին էր։ Սա դրեցին մեր սեղանին, մեդիան խուզարկեցին, տեխնիկան ու մեր անձնական հեռախոսները հավաքեցին ու հեռացան։ Լրատվամիջոցի խուզարկության որոշումը բողոքարկվել էր, Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները։ Քննչական կոմիտեում քննվող վարույթն էլ կապված է Armat Media-ի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի հետ, իսկ նրան առնչվող հորինված գործը փողերի լվացման ու քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար իբրև թե նյութապես շահագրգռելու մասին է։ Երկու ամիսն է Ալեքսանյանը ակնհայտ ապօրինի կալանքի տակ է»,- ասում է փաստաբան Լիաննա Գասպարյանը։

Նա նշում է, որ այս ընթացքում քննչական որևէ գործողություն չի կատարվել։

Աղբյուր՝ Armat Media