ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը. Աբրահամյան
«Գործող կառավարչի՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ կառավարության նիստում հնչեցված հայտարարությունը և դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանըլ
Նա շարունակել է. «Անշուշտ, ընտրական գործընթացը միայն ներքին վերադասավորումներ և վերադիրքավորումներ չէր ենթադրում, և գործընթացների այս ընթացքը նաև արտաքին վերափոխումների է բերելու։
Ակնհայտ է, որ ինտեգրացիոն, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները ոչ միայն նոր փուլ են թևակոխում, այլև արագ ընթացք ստանում՝ իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ»։
Աղբյուր՝ AntiFake.am