Բեռնում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ամենացածր վարկանիշով երկու դատավորինն է
05-08-2025 15:26 | Կարծիք

Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ամենացածր վարկանիշով երկու դատավորինն է

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի որոշումներով: Ի դեպ նշված դատավորները գտել էին, որ հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու խոսքի շրջանակներում «մեր ձևով մասնակցելը» արտահայտությունը իրենից ենթադրում է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հանցակազմի հետ առնչություն:

«Իսկապես սա աբսուրդ է հնչում, սա քաղաքական հետապնդում է ակնհայտորեն, բայց սա է իրականությունը և նշյալ դատավորների այդպիսի որոշումներով կալանքն արդեն տևում է՝ 45 օրից ավելի: Ուշագրավ է, որ այսօր ուսումնասիրելով HelpCourt վարկանիշավորման համակարգը պարզ է դառնում, որ ամենից ՑԱԾՐ վարկանիշն ունեն հենց այդ դատավորները:

Հիշեցման կարգով այդ երկու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումներ են ներկայացվել դեռևս հուլիսի 18-ին, սակայն տվյալներ դրանց ընթացքի վերաբերյալ դեռևս առկա չեն»,-գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Աղբյուր՝ AntiFake.am

messenger sharing button

twitter sharing button

telegram sharing button