Սկսվում է Սուրբ Էջմիածնի ունեզրկման և կազմալուծման վերջնական արարը. Դավիթ Ֆիդանյան
AntiFake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը գրել է.
«Սկսվում է Սուրբ Էջմիածնի ունեզրկման և կազմալուծման վերջնական արարը
Պետության գլուխը զբաղեցնող թշնամին փաստացի սկսում է մեր եկեղեցու, որպես ինստիտուցիոնալ հազարամյա կառույց՝ կազմալուծման վերջնական արարը՝ այն է Մայր Աթոռի ենթակայության ներքո գտնվող տաճարների և բնականաբար գանձերի բռնագանձումը: Այս ամենի համատեքստում մի քանի դիտարկում: Առաջին՝ ակնհայտ է, որ «հանրությանը վերադարձնել» սոուսի ներքո տեղի է ունենալու Մայր Աթոռի կողոպուտ և ունեզրկում: Երկրորդ՝ տեղի ունեցողը ըստ էության ՀԱԵ դեմ ադրբեջանական հերթական պահանջի կատարումն է: Երրորդ՝ հիշեցնեմ, որ թշնամու հոգևոր առաջնորդ և «Իրիվանի ղազիաթի» ստեղծումը պահանջող Փաշազադեն դեռևս մայիս ամսին բառացի հայտարարել էր. «Էջմիածինն ու Կիլիկիան իրենց կրոնական կենտրոններով հազարավոր խարդախությունների միջոցով յուրացնում են այլ ժողովուրդների մշակութային և հոգևոր ժառանգությունը»»:
Աղբյուր՝ AntiFake.am