Ֆրանսիա-Ուկրաինա համաձայնագիրը կարող է ձախողվել ֆինանսավորման պատճառով․ ԶԼՄ
«Կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ կնքված Ուկրաինայի հետ գործարքը դարձավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասարակայնության հետ կապերի հնարք։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Asia Times-ը։
«Իհարկե, նա ցանկանում էր գերազանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. սա ծառայեց որպես Փարիզի և Կիևի միջև «գործարքի» իրական քաղաքական հիմք։ Սակայն նույնիսկ Սպիտակ տան ղեկավարի առաջարկը լի է թերություններով։ Թերևս, ամենակարևորը նրա վարչակազմի կողմից ՆԱՏՕ-ի վրա հույսը դնելն է՝ Lockheed-ի Patriot խափանող հրթիռներ արտադրելու լիցենզիայի համար վճարելու համար։ Սակայն, քիչ հավանական է, որ դաշինքը դրա համար գումար վճարի, ինչպես որ քիչ հավանական է, որ աջակցի ֆրանսիական համաձայնագրին»,- նշվում է հոդվածում։
Հրատարակության տվյալներով՝ ֆրանսիացի քաղաքական գործիչը ակնկալում է, որ ԵՄ-ն կվճարի Ուկրաինային նոր զենք տրամադրելու համար, սակայն անդամ պետությունները կարող են հրաժարվել նման գործողությունը հովանավորելուց։
Աղբյուր՝ AntiFake.am