Բեռնում...
Ֆրանսիայի դատախազությունը փորձում է խստացնել Նիկոլա Սարկոզիի պատիժը
04-10-2025 20:04 | Լուրեր

Ֆրանսիայի դատախազությունը փորձում է խստացնել Նիկոլա Սարկոզիի պատիժը

Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը բողոքարկել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավճիռը, տեղեկացրել է BFMTV-ն։

Փարիզի դատարանը Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ «հանցագործների հետ համագործակցելու» համար՝ նրա 2007թ․ քարոզարշավի ֆինանսավորման գործով, որը վերաբերում էր Լիբիային։ Տրվել է նաեւ նրան «կալանքի տակ պահելու հրաման»՝ անհապաղ կատարման հնարավորությամբ, չնայած բողոքարկման իրավունքին։

Դատարանն այս որոշումը հիմնել է «փաստերի բացառիկ լրջության» եւ պատժի խստության վրա։ Սարկոզին վրդովմունք է հայտնել այս միջոցառումից՝ նշելով, որ «ոչինչ չի արդարացնում այն՝ բացի նվաստացնելու մտադրությունից»։

Բողոքարկումը վերաբերում է ոչ միայն Սարկոզիի, այլեւ գործով մյուս անցնողների՝ Բրիս Օրտեֆյոյի եւ Կլոդ Գյորանի դեմ կայացված դատավճիռներին։ Բացի այդ, PNF-ը բողոքարկել է Սարկոզիի արդարացման դատավճիռները մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ կոռուպցիայի, քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար։ Ըստ հաղորդագրությունների, դատախազները սկզբում պահանջել են յոթ տարվա ազատազրկում, ընտրություններին մասնակցելու հինգ տարվա արգելք եւ 300 000 եվրո տուգանք Սարկոզիի համար։ Նախկին նախագահի հաջորդ հանդիպումը դատախազների հետ նախատեսված է հոկտեմբերի 13-ին, երբ կորոշվեն նրա կալանքի ամսաթվի եւ վայրի մանրամասները։

Սակայն նույնիսկ բողոքարկման դեպքում Սարկոզին կբանտարկվի, չէ՞որ «ինքնին կատարման ենթակա» դատավճիռը անհապաղ կատարման հնարավորություն է տալիս։