Բեռնում...
Ռեժիմի «իրավապահ» թևն այս օրերին փիառվում է Մեծ վարդապետ Մխիթար Գանձակեցու (Գոշի) անվամբ
30-10-2025 15:24 | Կարծիք

Ռեժիմի «իրավապահ» թևն այս օրերին փիառվում է Մեծ վարդապետ Մխիթար Գանձակեցու (Գոշի) անվամբ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.

«Ռեժիմի «իրավապահ» թևն այս օրերին փիառվում է Մեծ վարդապետ Մխիթար Գանձակեցու (Գոշի) անվամբ։ Իրե՛նց գործն է։

Ամեն դեպքում, լավ կլիներ՝ գոնե մի քիչ պատկերացում ունենային, թե ով էր այդ մարդը, որն էր նրա գաղափարը, որն է նրա իրակա՛ն արժեքը այսօրվա «քաղաքական հայի» համար։ Այդ հարցերին ազնվորեն պատասխխնելու դեպքում, հնարավոր է, նրանցից ոմանք գլխի կընկնեն, որ այսօրվա իրենց գործունեությունը այն նույն հալածանքի կրկնությունն է, որին ժամանակին ենթարկվել է Գոշը և որի մասին գրել է շատ ուղիղ. «հալածվեցի օտարներից ու ընտանիներից»։

Բայց, իհարկե, նրանց (առնվազն՝ նրանց մեծ մասին) հետաքրքրում է ոչ թե իրակա՛ն Գոշը, այլ Գոշի շնորհիվ փիառվելու հեռանկարը։

Իսկ ով իսկապես հետաքրքրված է, հաստատ հետաքրքրությունը բավարարելու ձևերը կգտնի։ Ով իսկապես փնտրի, նա հաստատ կգտնի։

«Բանալին» այն է, Գոշի ողջ կյանքն ու ողջ գործունեությունը Մեծ որոնման մասին է, որում ամենաարժեքավորը բուն որոնման խիզախումն էր։

ՀԳ. Մեծ Որոնողի մասին իմ փոքր որոնումների որոշ համեստ արդյունքների մասին խոսել եմ «Հինգ իրավապաշտպանների» կազմակերպած՝ Գոշավանքի ամառային դպրոցում։ Լինքը՝ մեկնաբանությունում»:

Աղբյուր՝ AntiFake.am