Բեռնում...
Լիբանանի Կարմիր Խաչը հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով այսօր զոհվել է ավելի քան 80 մարդ
08-04-2026 17:26 | Լուրեր

Լիբանանի Կարմիր Խաչը հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով այսօր զոհվել է ավելի քան 80 մարդ

Կարմիր խաչը հայտնել է, որ Բեյրութի վրա Իսրայելի կողմից հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 80 քաղաքացիական անձ, իսկ 200-ը՝ վիրավորվել։

Կարմիր խաչի Լիբանանի հանձնակատար Ջորջ Քեթթանեհը նախկինում հայտարարել էր, որ Իսրայելի կողմից հրթիռային հարձակումից հետո Բեյրութի տարբեր շրջաններից մեծ թվով զոհեր և վիրավորներ են հոսպիտալացվում։

«Իրավիճակը կրիտիկական է, կան բազմաթիվ վիրավորներ և մահացածներ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա X-ում տարածված հայտարարության մեջ՝ հավելելով. «Մենք անում ենք ամեն ինչ մարդկանց փրկելու համար»։

Քեթթանեհի խոսքով՝ քաղաքային բոլոր հիվանդանոցներն անցել են հատուկ ռեժիմի, և հայտարարվել է արյան անհապաղ նվիրաբերման մասին։

Աղբյուր՝ AntiFake.am