Անմեղ մարդկանց կոտորածը ցույց տվեց կրոնական ատելության, ազգայնականության հրահրման հետևանքը․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում մաղթել է բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն և բարգավաճում։
«Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության հրահրման հետևանքները»,- ասված է ուղերձում։
Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու ճնշումները չբուժված վերք են թողել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն նրանց կրած ողբերգությունը միավորել է ժողովրդին, որը ցուցաբերել է ավանդույթների, իմաստության և քաջության նկատմամբ ամուր նվիրվածություն։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի որդիներն ու դուստրերը կշարունակեն գնահատել իրենց ազգային ինքնությունը, հազարամյակների մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։
«Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», – ասվում է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում։
Աղբյուր՝ AntiFake.am