Բեռնում...
Հայկական շահի պաշտպանության առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին․ Մելիքյան
27-07-2026 10:09 | Կարծիք

Հայկական շահի պաշտպանության առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը, լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական չորս Աթոռներից մեկը, խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը՝ հընթացս անդրադառնալով Արցախում Ադրբեջանի իրականացրած բռնի տեղահանությանը։

Հայկական պետության ղեկը հակահայ ուժի ձեռքին լինելու պայմաններում հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին»։

Աղբյուր՝ AntiFake.am