Բեռնում...
Մայր Աթոռը դատապարտում է Կարապետյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով հետապնդումը
17-06-2025 17:19 | Լուրեր

Մայր Աթոռը դատապարտում է Կարապետյանի նկատմամբ քաղաքական շարժառիթներով հետապնդումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի․

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։ Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»։

Հիշեցնեն, որ այսօր Սամվել Կարապետյանը ՀԱԵ-ին աջակցող հայտարարություն էր արել, որում ասվում էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Այս մասին News.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է նա:

Աղբյուր՝ AntiFake.am