Բեռնում...
Ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում
15-05-2025 20:55 | Լուրեր

Ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել.

«Լրագրողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ

Վրդովմունք ենք հայտնում բուն լրագրողական գործունեության համար՝ 2021 թվականի դեպքով լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առթիվ։ Այդ ակնհայտ ռեպրեսիվ միջոցը պետք է դիտարկել խոսքի ազատությունն ու լրագրողներին թիրախավորելու՝ իշխող ուժի տևական ու հետևողական քաղաքականության համատեքստում։

Լրագրող Անուշ Միրզոյանին հայտնում ենք մեր համերաշխությունն ու իրավաբանական օգնության լիակատար պատրաստակամությունը»:

Աղբյուր՝ AntiFake.am