Բեռնում...
Անցողիկ տեղերում չհայտնված անձանց ներուժը կօգտագործվի կուսակցաշինության աշխատանքներում
09-07-2026 12:06 | Լուրեր

Անցողիկ տեղերում չհայտնված անձանց ներուժը կօգտագործվի կուսակցաշինության աշխատանքներում

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:

Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը:

Աղբյուր՝ AntiFake.am